«Քորլայն»-ը (անգլ.՝ Coraline), բրիտանացի գրող Նիլ Գեյմանի 2002 թվականին հրատարակված մանկական ֆենթզի վիպակն է։ 2003 թվականին արժանացել է գրականության Հուգո մրցանակի լավագույն վիպակ անվանակարգում, նույն թվականին ստացել է նաև գրականության Նեբուլա մրցանակ։ 2009 թվականին «Քորլայն» գրքի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ:

Քորլայն ի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար:

Նիլ Գեյմանն անձամբ խոստովանել է, որ «Քորլայն» գրքի Երկրորդ մայրն իր ստեղծած կերպարներից ամենասարսափելին է: Բացի այն, որ նա չի կարող որևէ կարեկցանք առաջացնել ընթերողի մոտ, այդ կերպարն անգամ ոչ մի զվարճալի կողմ չունի:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Քորլայն | Նիլ Գեյման”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...