Ջ.Ք. Ռոուլինգի «Քվիդիչ. մի խաղի պատմություն» գիրքը նվիրված է կախարդ աշխարհի մենատարածված և ամենասիրված մարզաձևին: Աշխատությունն ամփոփում է քվիդիչի ստեղծման ու զարգացման պատմությունը, տարածվածությունը տարբեր աշխարհամասերում, խաղի կանոններն ու խաղացողների գործառույթները: Գիրքը համեմված է զավեշտական դրվագներով ու սրամիտ մեկնաբանություններով:

Քվիդիչը, հորինված մարզական խաղ, որը խաղում են Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրած վեպերի հերոսները։ Քվիդիչ խաղում են ցախավելի վրա նստած։ Այն ամենատարածված և ճանաչված խաղն է կախարդների շրջանում, և ինչպես Ռուբեուս Հագրիդն է ասում, համարժեք է մագլների ֆուտբոլին։

Պատմություն

Քվիդիչն իր անունը ստացել է Քուիդիտչ ճահճուտի տեղանունից, որտեղ առաջին անգամ խաղացել են Քվիդիչ։ Գերթիե Քեդլ անունով կախարդը 1050 թվականներին ապրելիս է եղել այդ ճահճուտի մոտակայքում և իր օրագրում ներկայացրել է Քվիդիչի առաջին խաղը, ապա նաև խաղի զարգացումը` էվոլյուցիան։

Նրա առաջին գրառումը իր զայրույթին առժանացած կախարդների մասին էր, ովքեր ցախավելներին նստած թռչում էին և գնդակով ինչ֊որ խաղ խաղում ճահճուտի մոտակայքում։ Երբ գնդակը առաջին անգամ ընկավ նրա կաղամբի արտի մեջ, նա բռնագրավեց այն և կապարդեց խաղացողներից մեկին, ով համարձակվել էր հետ խնդրել գնդակը։

Երկրորդ անգամ նրա օրագրում Քվիդիչի մասին հիշատակվում է, երբ նրանք թևաթափ չեն լինում և պատրաստում են իենց համար այլ գնդակ ու սկսում խաղալ օգտագործելով ճահճուտի վերջում գտնվող ծառերը որպես դարպաս֊օղակներ։ Սա Քուոֆլի և դարսպաս֊օղակների նախատիպն էր։

Երրորդ անգամ հիշատակվում է կախարդված ժայռերի կտորներ, որոնց նպատակը ցախավելի վրայից խաղացողների գցելն էր։ Սա ներկայացվում է որպես Բլաջերների նախատիպ։

Ժամանակագրությունը 100 տարով ընդհատվում է և շարունակվում միայն 1150 թվականին, երբ Գուդվին Կնին անունով կախարդը իր նամակում պատմում է մի խաղի մասին, որը այդ ժամանակ կոչվում էր Կվիդիչ։ Նշվում է նաև արդեն ձևավորված թիմերի, հանդերձանքի և տիտղոսների մասին, որոնք տրվում էին խաղացողներին և թիմերին։ Նրա նմակում նշված տեղեկություններից պարզ է դառնում, որ Որսորդները (անգլերեն` Chasers) նախնական շրջանում հայտնի էին որպես «Cathers», իսկ Բլաջերը` (անգլերեն` Bludger) «Blooder»։

Նրա նամակի մեջ նաև նշվում է 3 տակառի մասին, որոնք կանգնեցված էին երկար ոտքերի վրա և օգտագործվում էին գոլ խփելու համար, որպես դարպասներ։

Ինչպես հայտնի է դառնում նամակից 1150 թվականին խաղը արդեն շատ նման թր այսօրվա Քվիդիչին, միակ բանը եր պակասում էր դա Ոսկե Սնիչն էր։

Ոսկե Սնիչը դարձավ խաղի մաս միայն 1269 թվականին։ Այս տեղեկությունը մեզ հայտնի է դառնում Բարբերուս Բրաջից, ով Wizards’ Council֊ի (մոգական համայնքի հարցերի լուծման համար նախատեսված մարմին) առաջնորդն էր։ Այնքան մեծ էր խաղի հանդեպ հետաքրքրությունը, որ Wizards’ Council֊ը տրամադրում էր 150 գալեոն այն խաղացողին, ով կբռներ թռչունին` Ոսկե Սնիչը։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Քվիդիչ. մի խաղի պատմություն | Ջ. Ք. Ռոուլինգ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...