Ֆրանց Կաֆկայի օրագրերի հրատարակությունը լայն հնարավորություն է ստեղծում մեծ գրողի ինքնատիպ գրականության ու հետաքրքիր ու ինչ-որ տեղ տարօրինակ կյանքը առավել խորությամբ ընկալելու և մեկնաբանելու համար:

Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque (Կաֆկեսկ) տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում:

Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Կաֆկան աշխատել է ապահովագրական ընկերությունում, ինչի պատճառով գրական գործունեությամբ կարողացել է զբաղվել միայն ազատ ժամանակ։ Իր կյանքի ընթացքում Կաֆկան գրել է հարյուրավոր նամակներ՝ ուղղված իր ընտանիքի անդամներին ու ընկերներին, այդ թվում նաև հորը, որի հետ ունեցել է լարված ու պաշտոնական հարաբերություններ։ Նա նշանադրվել է մի քանի կանանց հետ, սակայն երբեք չի ամուսնացել։ Մահացել է 1924 թվականին՝ քառասուն տարեկանում տուբերկուլոզից։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Օրագրեր | Ֆրանց Կաֆկա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...