Գիրքը նվիրվում է Օլգա Թումանյանին՝ Հովհաննես Թումանյանի տիկնոջը: Նրա՝ մեկ դար տևած կյանքը ներառում է ամեն ինչ՝ մեծագույն սիրուց մինչև դժվարագույն կորուստներ ու զրկանքներ: Այս զարմանալիորեն ուժեղ կինը ոչ միայն տան օջախի պահապանն էր և տասը երեխաների մայր, այլև բանաստեղծի մուսան էր, որը խնամում էր նրան և նրա արվեստի, ստեղծագործության համար ստեղծում բոլոր պայմանները: Հենց նա պահպանեց Թումանյանի ձեռագրերն ու արխիվը, ինչպես նաև նրա թանկարժեք գրադարանն ու աշխատասենյակը, որն անվերադարձելիորեն նվիրվեց հայ ժողովրդին: Երևանում բանաստեղծին նվիրված թանգարանի բացման գաղափարը ևս նրանն է:

Գրքում տեղ են գտել Օլգա Թումանյանի հուշերը, նրա կյանքի պատմությունը, ընտանեկան լուսանկարները, նրա նամակները հարազատներին, թոռների և ծոռների հիշողությունները:
​Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Օլգա Թումանյան (1871-1971)”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են