«Ֆաուստ»-ը (գերմ.՝ Faust. Eine Tragödie) ողբերգություն է, փիլիսոփայական դրամա, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։

Ողբերգությունը սկսվում է ընդհանուր սյուժեի հետ կապ չունեցող թատրոնի տնօրենի և պոետի բանավեճով, որտեղ հերոսները քննարկուն են, թե ինչպես պետք է գրել պիես։ Բանավեճի ժամանակ տնօրենը պոետին պատճառաբանում է, որ հանդիսատեսը կոպիտ է, անտաշ և չունի սեփական կարծիքը։ Նա նախընտրում է քննադատել ստեղծագործությունը ուրիշի խոսքից ելնելով։ Եվ, առհասարակ, նրան ոչ միշտ է հետաքրքրում արվեստը. ոմանք գալիս են ներկայացումներին միայն նրա համար, որ ցուցադրեն իրենց հանդերձները։
Այդ իսկ պատճառով փորձել ստեղծել հանճարեղ երկեր, անիմաստ է, քանի որ հանդիսատեսի մեծ մասը ի վիճակի չի այն գնահատել։ Դրա փոխարն հանդիսատեսի գլխին պետք է լցնել այն ամենը, ինչ ձեռքի տակ է ընկնում, և քանի որ նա դրա իմաստն էլ չի հասկանա, պետք է զարմացնել նրան մտքի շարադրանքի բացակայութամբ։

«Ֆաուստ» ողբերգության մտահղացման վրա Գյոթեն աշխատել է ավելի քան վաթսուն տարի։ Ողբերգության առաջիան մասը գրվել է դեռևս 1790֊ական թվականներին, որը հեղինակը ավարտին է հասցրել 1806 թվականին, իսկ հրատարակել է երկու տարի անց։ Սակայն ամեն վերահրատարակմանը Գյոթեն վերանայել է գրվածքը (հեղինակի կենդանության օրոք վերջին անգամ առաջին մասը հրատարակել է 1828 թվականին)։ Ողբերգության երկրորդհատվածի վրա հեղինակն աշխատել է իր կյանքի վերջին տարիներին, որը լույս է տեսնում Գյոթեի մահվանից հետո՝ 1832 թվականին։ 1886 թվականին հայտնաբերվում են Գյոթեի երիտասարդության տարիներին մշակումները՝ արված 1772֊1775 թվականներին։ Շնորհիվ բանաստեղծական յուրօրինակ ռիթմի և երաշժտականության՝ «Ֆաուստ»֊ը գերմանական գրականության գագաթներից մեկն է համարվում։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ֆաուստ | ​Յոհան Վոլֆգանգ Գյոթե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...