«Ֆրանքենսթայն»-ը անգլիացի գրող Մերի Շելլիի վեպը, որը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանքենսթայնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Շելլին սկսել է գրել վեպը, երբ նա դեռ 18 տարեկան էր, և առաջին անգամ վեպը տպագրվել է 1818 թվականին Լոնդոնում, սակայն այդ հրատարակության վրա չի եղել հեղինակի անունը։ Շելլիի անունը, որպես հեղինակ, առաջին անգամ հայտնվել է 1823 թվականին Ֆրանսիայում լույս տեսած գրքի երկրորդ հրատարակության մեջ։

«Ֆրանքենսթայն» վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից մեկը։ Վեպը լայնածավալ ազդեցություն է թողել ինչպես գրական աշխարհում, նաև դրա շրջաններից դուրս և վեպի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Վեպը հիմնականում ներկայացված և գրված է նամակների տեսքով։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...