Հարուստ վաճառականն առևտրի է գնում օտար երկրներ: Մեկնելուց առաջ աղջիկներին հարցնում է, թե նրանց համար ինչ նվերներ բերի: Մեծ աղջիկը գունագեղ քարերով զարդարված ոսկյա թագ է խնդրում, որից գիշերը ցերեկվա նման պայծառ կլինի: Միջնեկ աղջիկը հայելի է ուզում, որի մեջ նայելով՝ աղջիկը չի ծերանում, այլ ավելի ու ավելի գեղեցիկ է դառնում: Փոքր աղջիկն ալվան ծաղիկ է խնդրում, որից գեղեցիկ աշխարհում չկա: Վաճառականը երկու մեծ աղջիկներին խոստանում է բերել նրանց նվերները, իսկ փոքր աղջկան ասում է, որ կփորձի գտնել այդպիսի ծաղիկ, նրա ուզած կարմիր ծաղիկը գտնելը հեշտ բան չի. ինքը որտեղից իմանա՝ նրանից գեղեցիկն աշխարհում կա արդյոք, թե՝ ոչ…

Ռուս գրող Սերգեյ Ակսակովի հեքիաթը, որը նա գրի է առել «մառանապետուհի Պելագեայի պատմածից»: «Գեղեցկուհին և հրեշը» սյուժեի բազմաթիվ տարբերակներից մեկն է:
Ակսակովը հեքիաթն առաջին անգամ տպագրել է 1858 թվականին որպես «Բագրով-թոռնիկի մանկության տարիները» ինքնակենսագրության հավելված, որպեսզի, ըստ հեղինակի խոսքերի, չընդհատվի մանկության մասին պատմությունը:

Սույն գրքում տեղ են գտել «Ալվան ծաղիկը» հեքիաթը և «Բագրով-թոռան մանկության տարիները» պատմվածքը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Аленький цветочек | Сергей Аксаков”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են