1944 թվականին գերմանական զորքերը նահանջում են Ռուսաստանից: Էռնեստ Գրեբերին և նրա զորքին հանձնարարում են գնդակահարել բանտարկյալ գրոհայիններին՝ ծերուկին, կնոջը և երկու տղամարդկանց։ Նախապատրաստումների ժամանակ ցուցադրվում է ՆՍԳԲԿ անդամ Շտեյնբրեները, ով ցանկանում էր բռնաբարել կնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող խմբի տրամադրությունը, հայհոյում և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։
Գրեբերը ստանում է երեք շաբաթյա հանգիստ։ Նա ուղարկվում է իր ծնողների մոտ՝ Վերդեն(Գերմանիա)։ Միայն հասնելով տուն իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների։ Այն փողոցը, որտեղ ապրում էին նրա ծնողները, դարձել էր ավերակ, և քչերն էին ողջ մնացել։ Ռմբակոծությանը զոհ են գնացել շուրջ հազար մարդ։ Զբաղվելով ծնողներին փնտրմամբ՝ Գրեբերը հանդիպում է 20-ամյա Էլիզաբեթ Կրուզին, ում նա ճամաչում էր դպրոցական տարիներից։ Էլիզաբեթի հայրը գտնվում էր համակենտրոնացման ճամբարում, իսկ նրանց տունը «աղբանոց» էր դարձել․ երկու սենյակները զբաղեցնում էին նացիստ ֆրաու Լիզերը իր աղջկա հետ։ Գրեբերը և Էլիզաբեթը ռմբակոծումից պաշտպանվելու համար ռմբապաստարան են գնում, թաքնվում են օդային հարձակումներից, այդ ընթացքում մտերմանում են ու դառնում սիրահարներ։

Գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հակառազմական վեպն է, որը հրատարակվել է 1954 թվականին։ Անունը, հղվում է Ժողովողից 3։1—2։ «Ամեն ինչ ունի իր ժամանակը <…> Ժամանակը ծնվում և ժամանակը մահանում է»:

1958 թվականին Ռեմարկի վեպի հիման վրա ռեժիսոր Դուգլաս Սիրկը նկարահանեց ֆիլմ՝ «Սիրելու և մեռնելու ժամանակը»։ IMDb կայքում ֆիլմը ստացել է 10-ից 7․9 միավոր։ Պրոֆեսոր Փոլմանի դերը խաղացել է հենց Էրիխ Մարիա Ռեմարկը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Время жить и время умирать | Ремарк Эрих Мария”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են