«Женская лирика Армении» անթոլագիան լույս է ընծայվել 2018 թ-ին՝ Հայաստանի գրողների միության աջակցությամբ: Հեղինակը, կազմողն ու թարգմանիչը Արա Գևորգյանն է՝ Դոնի Ռոստովից:  Գրքում տեղ են գտել յարոսլավցի թարգմանչուհի Լյուդմիլա Կանատյեվայի և Արա Գևորգյանի թարգմանությունները: Գրքում ներառվել են ինչպես հայ պոեզիայի կին դասականները՝ Շուշանիկ Կուրղինյան, Մարո Մարգարյան, Արմենուհի Տիգրանյան- Ահարոնյան, Սիլվա Կապուտիկյան, Մետքսե, Ալիսիա Կիրակոսյան, Մարիա Հակոբյան, Տանյա Հովհաննիսյան, այնպես էլ ժամանակակից կին գրողների ստեղծագործությունները՝ Հայաստանի տարբեր տարածաշրջաններից: Հեղինակի թիվը 36-ն է, որպես  հայոց այբուբենի տառերի քանակի յուրահատուկ խորհրդանիշ: Հրատարակությունը բուկինիստական է և եզակի: Տարածում է գտել հիմնականում ՌԴ-ում: Բոլոր հեղինակները ներկայացված են անոտացիայով և լուսանկարով՝ տարեգրության կարգով:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Женская лирика Армении | Ара Геворкян”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են