Գրքում ընթերցողը մուտք է գործում հեղինակի հուշերի զարմանահրաշ աշխարհը և ծանոթանում նրա կյանքի մանրամասներին՝ Չինաստանի մշակութային հեղափոխության շրջանում անցկացրած մանկությունից և Տյանանմենի հրապարակի ողբերգությունից մինչև ԽՍՀՄ–ում ակադեմիական կարիերան՝ հարուստ ականավոր գիտնականների հետ հանդիպումներով:

Հեղինակը ոչ միայն իր կյանքի պատմագիրն է, այլև ընթերցողի ուղեկիցը՝ բացահայտելու 20–րդ դարից 21–րդ դար անցման նշանակալի իրադարձությունները, մշակութային և քաղաքական ժառանգությունը: Անձնական կյանքի մանրամասները՝ 25–ամյա բաժանումը մորից, ռոմանտիկ հարաբերությունները իր ապագա կնոջ հետ և ընտանիքի ստեղծումը, մտերիմ կապ են ստեղծում ընթերցողի հետ: Ֆիզիկոսի նրա կարիերան, Լանդաուի, Գինցբուրգի, Ֆրանկի պես խոշոր գիտականների հետ հետաքրքրաշարժ հանդիպումները ևս արժանի են ընթերցողի ուշադրությանը:

Գրքի երկրորդ մասում պատումը ծավալվում է ժամանակակից դարաշրջանում, որտեղ հեղինակը բախվել է նոր դարաշրջանի մարտահրավերներին՝ COVID–19 համաճարակ, միջազգային հակամարտություններ: Խորաթափանց դատողությունների և վառ նկարագրությունների միջոցով հեղինակն անդրադառնում է գիտության, կրոնի և երջանկության թեմաներին տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջանում՝ ներկայացնելով նաև արհեստական ​​բանականության հետ իր զրույցը և զվարճալի դրվագներ Սիլիկոնյան հովտում անցկացրած ժամանակներից:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Мои мемуары: о жизни, о счастье и немного физики | Ян Ши”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...