Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
2,600 ֏
Առկա չէ
Հեղինակ | Միխայիլ Բուլգակով |
---|---|
Հրատարակչություն | Эксмо |
Մատենաշար | 100 главных книг |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2015 |
Էջեր | 416 |
Ֆորմատ | 115x180 մմ |
ISBN | 978-5-699-81527-2 |
Տարիքային սահմանափակում | 16+ |
Լեզու | Ռուսերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 370 գ |
Վեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի: Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու: Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ…
«Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:
Reviews
There are no reviews yet.