Վեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի: Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու: Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ…

«Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Мастер и Маргарита | Михаил Булгаков”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են