Հեղինակ | Խալեդ Հոսեյնի |
---|---|
Թարգմանություն | Դեն Ուիլյամս |
Հրատարակչություն | Фантом Пресс |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2018 |
Էջեր | 48 |
Ֆորմատ | 165x250 մմ |
ISBN | 978-5-86471-805-6 |
Լեզու | Ռուսերեն |
Զանգվածը | 275 գ |
Շատերի կողմից սիրված Խալեդ Հոսեյնի փոքրիկ լիրակական գիրքն՝ նկարազարդված աշխարհի լավագույն նկարիչներից մեկի ձեռքով: Սա վեպ չէ, ոչ էլ պատմվածք: Սա 48 էջից կազմված գիրք-ալբոմ է, որում ամեն մի էջը արվեստի գործ է: Այս գիրքը Հոսեյնը հենց նախատեսել է որպես բարեգործական: Իր ամբողջ հասույթը հեղինակը փոխանցում է ՄԱԿ-ի փախստականների օգնության ֆոնդ և Խալեդ Հոսեյնի ֆոնդ, որը նույնպես զբաղվում է ամբողջ աշխարհում փախստականների խնդրով: Գրքի հիմքում երեքամյա Ալան Քուրդիի պատմությունն է, ում դին 2015 թվականին ծովի ալիքները նետել էին Թուրքիայի ափեր: Ալան մահվանից հետո մեկ տարվա ընթացքում զոհվել կամ անհետ կորել է 4176 մարդ: Տղան իր ընտանիքի հետ նավակով փախչում էր Սիրիայից, որտեղ պատերազմ էր սկսվել: Այս գրքով Հոսեյնը հարգանքի տուրք է մատուցել այն միլիոնավոր փախստականներին, ովքեր լքել են իրենց հայրենիքն ու տունը:
Reviews
There are no reviews yet.