«Պար վիշապների հետ» վեպի իրադարձությունները լրացնում է չորրորդ հատորի իրադարձությունները, պատմելով հերոսների ճակատագրերի մասին, որոնք չեն եղել «Անգղների խրախճանք»֊ում, իսկ մոտենալով գրքի կեսին հայտնվում են հերոսներ «Խնջույք»֊ից, և զրուցավեպը շարունակվում է։ Լինում են միայն զուգահեռական մասեր, նկարագրելով մի քանի իրադարձություններ, որ նկարագրվել են «Խնջույք»֊ում, բայց ուրիշ հերոսի տեսակետից։ Բացի դրանից, կրկին սկսվում են Երկաթե գահի համար մարտերն, Հյուսիսի ենթարկեցումը և Հյուսիսում Ստանիս Բարատեոնի ծրագրերը՝ Վինտերֆելը գրավելու համար։

«Սառույցի և կրակի երգ» շարքի հինգերորդ վեպը՝ Ջորջ Մարտինի կողմից, որ հրապարակվել է 2011 թվականի հուլիսին։
Ի սկզբանե երբ շարքը հեղինակի կողմից մտածվել է որպես եռերգություն, «Պար վիշապների հետ» անվանումը վերաբերվում էր շարքի երկրորդ գրքին՝ զիջելով «Գահերի խաղ»֊ին։ «Պար վիշապների հետ» և «Անգղների խրախճանք» վեպերը ի սկզբանե գրվել են որպես մեկ հատոր, սակայն գրքի մեծ ծավալը ստիպեց հեղինակին առանձնացնել հերոսներին և սյուժետային գծերն՝ հինգերորդ գրքում։ Գրքում զուգահեռաբար կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնք կան նաև մյուս գրքերում։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Танец с драконами | Джордж Р.Р. Мартин”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են