Իրադարձությունները կատարվում են 1915 թվականին։ Հարազատ եղբայրները չէին տեսնվել ավելի քան 37 տարի։ Նրանցից մեկը՝ Երվանդը տասներեք տարեկանում ուղարկվել էր Վենետիկ՝ ուսման համար։ Նրանք չեն ճանաչում միմյանց կանանց և երեխաներին։ Եվ ահա Երվանդը որոշում է վերադառնալ հայրենիք կնոջ և տղաների հետ, որպեսզի միավորվեր մեծ ընտանիքը, որպեսզի իր տղաները տեսնեին իրենց նախնիների հողը, լսեին, թե ինչպես է հնչում հայկական խոսքը։ Սմբատն իրեն կորցրել էր երջանկությունից, նա պատրաստվում էր եղբոր գալուստին։ Արտույտների ագարակը քաղաքից դուրս, բլրերի վրա, ջրվեժի մոտ Արսլանների հին, ամառային ոստանը, կառուցել էր դեռ նրանց հայրը։ Հիմա Սմբատը վերանորոգում ու զարդարում է այն, որպեսզի դիմավորեր եղբոր ընտանիքին։ Հայրենիք ճանապարհվելով Երվանդը մտածում է նաև հող գնել «Արտույտների ագարակ»֊ին կից և այնտեղ իր համար տուն կառուցել, որպեսզի երկու ընտանիքների կապը չընդհատվեր, որպեսզի նրա տղաները գան այստեղ իրենց ապագա ընտանիքների հետ։

Անտոնիա Արսլանի պատմական վեպը, որը պատմում է հայ ընտանիքի ողբերգության մասին։ Ընտանիքը գտնվում էր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Գիրքը ստացել է 15 գրական մրցանակ, որոնցից՝ «Stresa di Narrativa» (2004 թվական), «Մանցոնի» (2005 թվական) և PEN (2005 թվական) և այլ մրցանակներ։ Ունի շատ անվանակարգեր, որոնց մեջ է մտնում Կամպյելլո գրական մրցանակը (2004 թվական)[3]։ Գիրքը էկրանավորվել է 2007 թվականին՝ Արտույտների ագարակը անվանումով՝ Տավիանի եղբայրների կողմից։

Պատմություն

Գրող Անտոնիա Արսլանը հայկական ծագում ուներ։ Նրա պապը ժամանակին իր ազգանունը «Արսալյան»֊ից փոխել է «Արսլան»։ Ընտանիքի հիշողությունների վրա հիմնվելով, նա գրում է «Արտույտների ագարակը», որում կեղծ պատմության միջոցով պատմում է իր ընտանիքի (պապի և եղբոր) պատմությունը։ Նա ցանկանում էր ցույց տալ ողջ հայ ազգի ողբերգությունը, 1915 թվականին վերապրած ցեղասպանությունը։ Գրքի թողարկումից անմիջապես հետո այն հայտնվեց Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակների եզրափակչում։ 2007 թվականի դեկտեմբերի դրությամբ վեպը արժանացավ 15 գրական մրցանակի։ Վեպը թարգմանվել է 20 լեզուներով, և շատ անգամներ վերահրատարակվել է։ Միայն Իտալիայում այն վերահրատարակվել է ութ անգամ։ 2007 թվականին գրքի հիման վրա հայտնի իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրները նկարահանեցին «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինի 57-րդ կինոփառատոնի ոչ մրցանակային ծրագրում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Усадьба жаворонков | Антония Арслан”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են