Այս գիրքն իսկապես անհրաժեշտ է մեզ: Հիշելով այն հայտնի ճշմարտությունը, թե գրականությունը զարգանում է փոխադարձ տուրևառությամբ, պետք է խոստովանենք, որ մենք խիստ սակավադեպ ենք անդրադառնում համաշխարհային մանկապատանեկան գրականության արդի գործընթացին: Ժողովածուն մասնակիորեն այդ բացը լրացնում է:

Գրքի հեղինակային հեքիաթներում ու պատմվածքներում շատ նուրբ և գրավիչ վրձնահարվածներով են անձնավորվել բնության երևույթները. կարդալուց պարուրվում ես բնության ու տիեզերքի համերաշխ ներդաշնակությամբ: Անհատի ձևավորման համար անչափ կարևոր է, որ մարդն իրեն ևս ներդաշնակության մասնիկն զգա: Նման զգացողություն է ընթերցողին փոխանցում այս գիրքը:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.