3,500 ֏
Հեղինակ | Լուիս Քերոլ |
---|---|
Թարգմանություն | Նունե Թորոսյան |
Խմբագիր | Զավեն Բոյաջյան |
Հրատարակչություն | Անտարես |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2019 |
Էջեր | 128 |
Ֆորմատ | 200x230 մմ |
ISBN | 978-9939-76-343-9 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 710 գ |
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքն է: Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։
Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա:
Չարլզ Դոջսոնն իր հայտնի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մտահղացել է այն ժամանակ, երբ 1862 թվականի հուլիսի 4-ի ուրբաթ օրը իր ընկերոջ՝ Ռոբինսոն Դաքվորթի և Օքսֆորդի համալսարանի փոխվարչապետ Հենրի Լիդելի երեք դուստրերի՝ տասներեք տարեկան Լորինի, տասը տարեկան Ալիսի և ութ տարեկան Էդիթի ընկերակցությամբ նավակով զբոսնում էին Թեմզայով դեպի վեր։ Ճանապարհորդության ընթացքում Դոջսոնն իր ուղեկիցներին պատմում էր մի պատմություն Ալիս անունով փոքրիկ աղջկա արկածների մասին։ Աղջիկներն այնքան հավանեցին այդ պատմությունը, որ Ալիսը խնդրեց Դոջսոնին այն իր համար գրի առնել։ Այդ օրվա կարևորությունը հետագայում նշել է անգլիացի բանաստեղծ Ուիսթեն Հյու Օդենը, ասելով, որ այն նույնքան հիշարժան է, որքան հուլիսի 4-ը Ամերիկայի պատմության մեջ։
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը լույս տեսավ ուղիղ երեք տարի անց՝ 1865 թ. հուլիսի 4-ին։ Մինչ այդ, 1864 թ. նոյեմբերի 26-ին Չարլզ Դոջսոնն Ալիսին էր հանձնել իրիսկ պատկերազարդումներով և «Ալիսի արկածները Ստորգետնյա աշխարհում» վերնագրով ձեռագիր գիրքը։
««Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, թարգմանվել է աշխարհի ժողովուրդների շատ լեզուներով։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտների վրա, գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր և անիմացիոն ֆիլմեր, նկարվել են հերոսների կտավներ, գրվել են բանաստեղծություններ ու արձակ գրվածքներ, հորինվել են տարբեր երաժշտական երկեր, մեր ժամանակներում գրվածքի հիման վրա նույնիսկ ստեղծվել են համակարգչային խաղեր։
Reviews
There are no reviews yet.