Հեղինակ | Փոլա Հոքինս |
---|---|
Հրատարակչություն | Դարակ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2020 |
Էջեր | 376 |
Ֆորմատ | 140x205 մմ |
Տարիքային խումբ | 16+ |
ISBN | 978-9939-885-08-7 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 461 գ |
Պատմությունը ներկայացվում է 3 կանանց՝ Ռեյչելի, Աննայի և Մեգանի կողմից: 32-ամյա Ռեյչել Ուոթսոնը խնդիրներ ունի՝ կապված ալկոհոլ օգտագործելու հետ: Ամեն օր նա գնացքով մեկնում է Լոնդոն՝ կարծես թե աշխատանքի, բայց իրականում նա ուղղակի տպավորություն է ստեղծում:
Գնացքով գնալիս Ռեյչելն ամեն անգամ պատուհանից դիտում է մի ամուսնական զույգի, որին նա իր համար անվանում է Ջեսս և Ջեյսոն: Նրանք ապրում են իր նախկին տնից ոչ հեռու, որտեղ ինքն ապրում էր ամուսնու՝ Թոմի հետ, և որն այժմ ապրում է այնտեղ իր նոր կնոջ՝ Աննայի և երեխայի հետ: Ռեյչելը շատ ծանր է տանում ամուսնալուծությունը, որը, ինչպես ինքն է կարծում, հենց ինքն էլ հրահրել է: Հղիանալ չկարողանալու պատճառով Ռեյչելը սկսել էր ալկոհոլ օգտագործել, ինչի արդյունքում վատացել էին հարաբերությունները ամուսնու և շրջապատողների հետ՝ աստիճանաբար հանգեցնելով ամուսնալուծության։ Ապահարզանից հետո Ռեյչելը սկսել էր ավելի շատ խմել, և հարբած զանգահարել ամուսնուն, նամակներ գրել նրան՝ դրանով տհաճություն պատճառելով Թոմին և նրա նոր կնոջը:
Առաջին անգամ վեպը հայտնվել է «The New York Times» (համակցված վարկանիշ՝ հաստ կազմ և էլեկտրոնային հրատարակություն) ամսագրի գեղարվեստական բեսթսելլերների ցանկի առաջին հորիզոնականում 2015 թվականի փետրվարի 1-ին և մնացել վերին սանդղակում 13 շաբաթ շարունակ՝ մինչև ապրիլի 26-ը։ Շատ գրախոսականներում գիրքը դիտարկվել է որպես նոր «Անհետացածը»՝ 2012 թվականի հայտնի վեպը:
2015 թվականի մարտի սկզբին վաճառվել է վեպի ավելի քան 1 միլիոն օրինակ, իսկ ապրիլին՝ 1,5 միլիոն։ 20 շաբաթվա ընթացքում վեպը գտնվել է բրիտանական՝ կոշտ կազմով գրքերի վարկանիշի վերին սանդղակում, ինչը նոր ռեկորդ էր։
2015 և 2016 թվականներին վեպն ընդգրկվել է «Publishers Weekly»-ի բեսթսելլերների ցանկում:
2016 թվականին վեպը էկրանավորվել է ռեժիսոր Թեյթ Թեյլորի կողմից։ Ռեյչելի դերում հանդես է եկել դերասանուհի Էմիլի Բլանտը։
Reviews
There are no reviews yet.