5,500 ֏ – 6,500 ֏
Հեղինակ | Սթիվեն Քովի |
---|---|
Թարգմանություն | Ալինա Միրզոյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Կոշտ, Փափուկ |
Տարեթիվ | 2018 |
Էջեր | 552 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-75-217-4 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | N/A |
2004 թ. գրքի հրատարակման 15-րդ տարեդարձին արդեն 15 միլիոն օրինակ էր վաճառվել աշխարհի 38 լեզուներով։ Քովին նպատակին հասնելու արդյունավետ մոտեցում է առաջարկում։ Մոտեցման հիմքում ընկած է մարդու բարոյաէթիկական նորմերին հավատարիմ մնալու սկզբունքը, որը Քովին «հավերժական ճշմարտություն» է անվանում 2011 թ. օգոստոսին Time ամսագիրը Յոթ սովորույթները ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:
Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գիրքը հավակնում է նկարագրել հաջողության հասնելու համար անհրաժեշտ մարդկային հատկանիշները, ցույց տալ ներդաշնակ (ինքնա)զարգացման, կյանքի իմաստի փնտրտուքի և հանգամանքներին դիմագրավելու լավագույն ուղին։
Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2018 թվականին:
Սթիվեն Քովին մեծ քանակությամբ գրականություն է ուսումնասիրել առաջնորդ և հաջողակ լինելու վերաբերյալ, ծանոթացել է բազմաթիվ մեծ մարդկանց կյանքին և եկել է այն եզրակացության, որ երկարաժամկետ հաջողության և իրական ինքնահաստատման հիմքը՝ որոշ հիմնարար սկզբունքներին, «հավերժական ճշմարտությանը» հավատարիմ լինելն է։ Քովին ժամանակակից լեզվով շարադրել է այն բարոյաէթիկական արժեքները, որոնք քարոզում են աշխարհի բոլոր կրոնները։ Նա իր փիլիսոփայության հիմքն է համարում մարդու ազատ ընտրության հնարավորությունը՝ ինչպես արձագանքել այս կամ այն իրադրությանը։
Reviews
There are no reviews yet.