2013 թվականի՝ Financial Times-ի և Goldman Sachs-ի «Տարվա լավագույն գործարար գիրք» մրցանակի դափնեկիր: 2013 թվականի լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի և Gizmodo-ի կողմից՝ ընդգրկվելով Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում:

Amazon.com-ի՝ աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի և դրա հիմնադիր՝ նպատակասլաց և ապշեցուցիչ Ջեֆ Բեյզոսի ամփոփիչ պատմությունը:

Amazon.com-ը սկսեց փոստով գրքեր առաքելուց, սակայն դրա հիմնադրի՝ Ջեֆ Բեյզոսի տեսլականն ավելին էր, քան միայն գրավաճառ լինելը: Նա ցանկանում էր, որ Amazon-ը դառնար ամեն ինչի խանութ՝ առաջարկելով անսահմանափակ ընտրության հնարավորություն և գայթակղիչ ցածր գներ: Այդ անելու համար նա զարգացրեց անկոտրում նպատակասլացության և գաղտնիության մշակույթ, որը մինչ այժմ երբևէ չի խախտվել: Բրեդ Սթոունը Amazon-ի ներկա և նախկին աշխատակիցների, Բեյզոսի ընտանիքի անդամների հետ աննախադեպ հաղորդակցության բախտ է ունեցել՝ այդ կերպ ընթերցողներին առաջին անգամ ներկայացնելով Amazon-ի խորքային պատմությունը: Տեխնոլոգիայի ոլորտի նորարարներ Ջոբսի, Գեյթսի, Ցուկերբերգի համեմատ՝ Բեյզոսը ոչ հանրային անձնավորություն է: Բայց նա առանձնանում է նոր շուկաներ փնտրելու իր անդադար մղումով, նոր ռիսկային նախաձեռնություններով, ինչպիսիք են Kindle-ը և cloud computing-ը (ամպային հաշվարկը)՝ վերափոխելով մանրածախ առևտուրը այնպես, ինչպես Հենրի Ֆորդը հեղափոխեց արտադրությունը:

«Ամեն ինչի խանութը» կլինի բացահայտող, ամփոփիչ կենսագրականը մի ընկերության, որը համացանցում կատարեց առաջին և ամենամեծ խաղադրույքներից մեկը՝ մեզ համար ընդմիշտ փոխելով գնումներ կատարելու և կարդալու միջոցը:

«Երբ դուք դառնաք ութսուն տարեկան և լուռ խորհրդածության պահին ինքներդ ձեզ պատմեք ձեր կենսագրության ամենաանձնական տարբերակը, դրա ամենաամփոփ ու ամենաիմաստալից հատվածը կվերաբերի ձեր կատարած ընտրությունների հաջորդականությանը: Ի վերջո, մենք մեր ընտրությունն ենք»:

Հատված Ջեֆ Բեյզոսի ելույթից՝
հասցեագրված Փրինսթոնի համալսարանի
շրջանավարտներին
Մայիսի 30, 2010թ.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ամեն ինչի խանութը. Ջեֆ Բեզոսն ու Amazon-ի դարաշրջանը | Բրեդ Սթոուն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են