«ԱՅԼԿԵՐՊԻԿ»-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ երեխաների ու պատանիների համար:

Գունեղ, վառ ու  նկարազարդ բովանդակությամբ այս խաղը բաղկացած է 200 երկկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14:
Առաջադրանքը՝ 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ, մատնացույց չանել տվյալ իրը:
Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, ասոցիացիաների միջոցով. ամենափոքրիկ խաղացողներին թույլատրվում է նաև ժեստեր, դիմախաղ և ձայներ կիրառել:
Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով։
Խելահեղ ժամանց ապահովելուց բացի, ԱՅԼԿԵՐՊԻԿ-ը նաև ուսուցողական է. զարգացնում է երեխաների տրամաբանությունը, երևակայությունն ու մտքի ճկունությունը, հղկում է բանավոր խոսքն ու հաղորդակցման ունակությունները, խթանում հայերենի գործածությունը առօրյա ժամանցում:
Այս խաղը, մեծ հաշվով, մասնակիցների թվի սահմանափակում չունի. կարող է զվարճալի դարձնել ցանկացած մանկական հավաքույթ և միաժամանակ ուսուցողական ժամանց ապահովել դպրոցներում՝ մի ամբողջ դասարանի համար:
Ավելին, «Այլկերպիկ»-ի նկարներով քարտերը կարելի է կիրառել մանկահասակ երեխաների հետ նոր բառեր սովորելու և նրանց տեսա-ճանաչողական ընկալումները զարգացնելու նպատակով:

Տուփի պարունակությունը`

  • 200 երկկողմանի քարտ (400 նկար և 800 բառ),
  • 1 ավազի ժամացույց,
  • խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ,
  • 1 նոթատետր (հաշիվը գրանցելու համար):
Երաշխավորված է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից:
ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից որակվել է որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Այլկերպիկ. սեղանի ինտելեկտուալ խաղ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...