Լուկա Բրեգոլիսեն միջին տարիքի ներկարար է: Ապրում է Իտալիայի Պերուջա քաղաքում։ Երիտասարդ տարիներին մասնակցել է հասարակական տարբեր շարժումների, կինը տնային տնտեսուհի է, դուստրը չորս տարեկան է, կոմունիստ հայրը թոշակառու է։ Բրեգոլիսեն չարացած է ներգաղթյալների վրա, որոնք խաթարում են իր քաղաքի անդորրը։ Նրա օգնական Նաբիլի անչափահաս որդին թմրավաճառ է: Մարոկկացի Նաբիլը կքած է բազում հոգսերի տակ։ Եվ ահա մի օր Նաբիլի որդին անհետանում է: Բրեգոլիսեն այժմ պետք է վերջնական որոշում կայացնի:

«Այստեղ պիտի մնայի» վեպը տասնվեցօրյա ներքին մտորումների հոսք է։ Այն գրված է առաջին դեմքով եւ ներկա ժամանակով, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս աշխարհին նայել Բրեգոլիսեի աչքերով:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Այստեղ պիտի մնայի | Ջովանի Դոցինի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...