«Անմահությունը» վեպ է վեպի ծննդի մասին, որտեղ Կունդերայի հերոսը, անձնատուր իր պատահական լողավազանային ներշնչանքին, խորհրդածում է մարդկային գոյության և ժամանակի բազմաբարդ փոխհարաբերության շուրջ: Պսակազերծելով անմահ հիշատակի մեր պատրանքը, ցույց տալով, թե ինչպես անմահության գործարաններում կարող է խեղվել մի ամբողջ կենսագրություն՝ վերածվելով պաստառի կամ զավեշտալի մի պատկերի՝ գրողը վճիտ չ-հիշողության պարադոքսալ մի բանաձև է հուշում մեզ: Խաղացկուն այս խճանկարը, որը ժամանակակից հասարակության անվրեպ ախտորոշումն է առաջարկում, հանգում է անսպասելի եզրակացության. Հաղթարշավող ծիծաղի և միմոսության աշխարհում, որ վերածվել է ծամածռության, անհետացող գեղեցիկից մնում է անմոռուկի բարակ ցողունը կամ կապույտ մի բիծ հորիզոնում:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...