Կանադացի վիպասանուհի Լյուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան Ավոնլեայում» ինքնատիպ երկը, որը լույս է տեսել 1909 թվականին, «Աննան կանաչ կտուրներից» ստեղծագործության շարունակությունն է:

Ընթերցողի աչքի առջև հայտնվում է արդեն մասամբ հասունացած Աննա Շիրլին, որը երկու տարի շարունակ ուսուցչություն է անում հարազատ գյուղի դպրոցում՝ աշակերտների առջև բացելով ոչ միայն գիտելիքների, այլև երևակայական աշխարհի դռները, ուր միայն երազկոտ հոգիները կարող են իրական երջանկություն գտնել:

Աննայի միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է նաև Ավոնլեա կոչվող փոքրիկ գյուղում բնակվող մարդկանց կենցաղին ու բնավորությանը, հաղորդակից դառնում նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաև ծայր առնող ու երջանիկ ավարտ ունեցող սիրավեպերին: Եվ այս ամենի մեջ բարձրանում է գլխավոր հերոսուհին՝ անվերջ երազելով գեղեցիկ գալիքի մասին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Աննան Ավոնլեայում | Լուսի Մոդ Մոնտգոմերի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...