Այս նոր ժողովածուի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։ «Անտառի մեղավոր անցյալը» պարզ, բայց հյութեղ ոճով, հեղինակին բնորոշ ու գրաքննությունն արհամարհող հումորով, երբեմն նաև դրամատիզմով հագեցած 19 պատմությունների փունջ է։ Ընթերցողը մտնում է արժեհամակարգային տատանումները մերժող մարդկանց աշխարհ, որտեղ կյանքը համահունչ է բնության ռիթմին, հեղինակն էլ իր «կարմիր գծերը» սահմանում է անվերջ տեղաշարժվող, նույնիսկ երբեմն անհետացող բարոյական նշաձողերի համակարգում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Անտառի մեղավոր անցյալը | Սուսաննա Հարությունյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...