+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
3,900 ֏
| Հեղինակ | Ժյուլ Վեռն |
|---|---|
| Թարգմանություն | Անուշ Նիկողոսյան (զուգորդությամբ Ս. Տիրատուրյանի թարգմանության) |
| Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
| Մատենաշար | Արկածային գրադարան |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2022 |
| Էջեր | 296 |
| Ֆորմատ | 150 x 210 |
| ISBN | 978-9939-75-902-9 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 500 գ |
«Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը դասական արկածային գրականության լավագույն վեպերից է: Ժյուլ Վեռնը ոգեշնչվում է ամսագրերից մեկում լույս տեսած հոդվածից, որում ապացուցվում էր, որ ցանկացած ճանապարհորդ, օգտագործելով ժամանակակից փոխադրամիջոցները, հեշտությամբ կարող է շրջել աշխարհով մեկ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1872 թվականին:
Գրքում պատմվում է անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի՝ աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվում է գրազի արդյունքում: Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա: Ճանապարհի ընթացքում նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ, հանդիպում են տարբեր խոչընդոտների, որոնցից ամենատևականը դառնում է խուզարկու Ֆիքսը: Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը, բացի դրանից՝ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.