Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին լույս տեսած «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» վեպը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը, թեպետ, տարօրինակ ու յուրահատուկ այս ստեղծագործությունը դժվար միանշանակ վեպ համարել: Այն, ըստ էության, պատմվածքների շարք է, որոնք հայեցակարգորեն ներդաշնակված են այսպես կոչված՝ «ծովային» կամ «ջրհեղեղային» թեմաներով: Տարբեր դարաշրջաններում կատարվող իրադարձությունները երևան են բերում նաև ոճական ու գեղարվեստական տարբեր մոտեցումներ՝ հանրահայտ սոյւժեների հեգնական խաղարկումներ, միջնադարյան տեքստերի նուրբ ոճավորումներ, ուղեգրության և դետեկտիվի ժանրային անսպասելի լուծումներով իրացումներ, ուտոպիային և անտիուտոպիային բնորոշ խելապտույտ անցումներ… Վեպ, որտեղ երևակայությունն իսկապես սահմաններ չունի, վեպ, որտեղ բացահայտվում են ժանրի՝ միանգամայն նոր հնարավորությունները:

Գիրքը Goodreads-ում

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով | Ջուլիան Բարնս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...