Լոաինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» վեպն ամփոփում է վերջին տարիների ողբերգական իրադարձությունները: Պատմության հիմքում ծագումով Արցախից չորս սերնդի կանանց ճակատագրեր են, և մարջանագույն դարպասով պապենական տունը, որտեղ այդ կանանցից որևէ մեկը չի ապրել, և որն արդեն երևում է միայն Google Earth հավելվածով, դառնում է պատումի առանցքը: Սյուժեի հիմքում իրական դեպքեր են: Առաջին երեք կանանց կենսագրությունը հեղինակի մայրական կողմի ընտանիքի պատմությունն է, իսկ վերջին՝ մեր օրերի կնոջ կերպարը, իննսունականների երեք երիտասարդ կանանց հավաքական պատում է, որում հետք են թողել ԽՍՀՄ փլուզումը, Արցախյան առաջին պատերազմը, Քառօրյան, Քառասունչորսօրյան և Արցախի բռնազավթումը: Հեղինակը գրքի տեսքով կառուցում է իր հուշակոթողը, ինչպես իր ընտանիքի նախորդ կանայք մարջանագույն դարպասով տան կերպարով ստեղծել են իրենցը:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...