Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
2,500 ֏
Հեղինակ | Մուրացան |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Մատենաշար | Իմ գրադարանը |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 216 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-75-831-2 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 300 գ |
«Առաքյալը» վիպակում Մուրացանը պատկերում է երեք տարբեր աշխարհների՝ իր ժամանակի ուսանողական միջավայրի, հայ գյուղի տխուր իրականության և թիֆլիսյան ճոխ կյանքի հակադրությունը: Այդ աշխարհներից ամեն մեկը յուրովի է ազդում ստեղծագործության հերոսի՝ Կամսարյանի վրա՝ բացահայտելով նրա հոգևոր սնանկությունն ու տոկունության բացակայությունը՝ հակառակ իր ստացած կրթությանը: Զուգահեռաբար վիպակը ներկայացնում է նաև տարբեր սոցիալական խավերի հոգեբանությունն ու հայացքները:
«Առաքյալը» ունի հետաքրքրական կառուցվածք։ Այստեղ ստեղծվում են երեք տարբեր միջավայրերի ռեալիստական պատկերներ. առաջինը ուսանողական ժողովն է, որտեղ ոգևորված հայրենասիրական ճառ է ասում Պետրոս Կամսարյանը, երկրորդը՝ հայ գյուղն է իր ցավերով և վշտերով, երրորդը՝ Թիֆլիսն ու Բորժոմը, որոնք փարթամ ու հանգիստ կյանքի հեռավորություններով հրապուրում են Կամսարյանին և ստիպում թաղել իր երբեմնի գաղափարները։ Այս պատկերները կառուցվածքային ամբողջություն են կազմում Պետրոս Կամսարյանի հոգեկան ապրումների բացահայտման և ճամփորդության նկարագրությունների միջոցով, կենտրոնում միշտ էլ պահելով Կամսարյանին՝ Մուրացանը ստեղծում է սոցիալական խոր բովանդակություն ունեցող վիպակ, բարձր արվեստով ասպարեզ է հանում քաղաքի բուրժուական շրջանների շվայտ կյանքի և անծայրածիր խավարի մեջ գտնվող գյուղի հակադրությունը։ Կամսարյանի ճամփորդական տպավորությունների միջոցով նա վիպական գործողություն է հյուսում հայրենի երկրի հիմնական գաղափարի հարստացմանը։ Բացի այդ, Մուրացանը ստեղծում է մի շարք էպիզոդիկ հերոսներ, որոնք ներկայացնում են քաղաքային որոշ խավերի կյանքը և գյուղական աշխարհը։ Շփման մեջ մտնելով գլխավոր հերոսի հետ՝ դրանք ավելի են ընդգծում նրա բացասական գծերը և մեծացնում վիպակի գեղարվեստական ընդգծման ուժը։
Reviews
There are no reviews yet.