«Արգելոց»-ը  Սերգեյ Դովլաթովի վիպակն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1983 թվականին «Էրմիտաժ» հրատարակչության կողմից (Էնն Արբոր, ԱՄՆ):

Սյուժեի կենտրոնում լենինգրադցի մտավորական Բորիս (Բոբ) Ալիխանովն է, որն ամռանն աշխատանքի է տեղավորվում որպես էքսկուրսավար Սլեքսանդր Պուշկինի Միխայլովսկոյե արգելոց-թանգարանում (Պսկովի մարզ, Պուշկինոգորսկի շրջան)։

Ստեղծման պատմություն

Ինչպես Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների մեծ մասում, «Արգելոց» վիպակի գլխավոր կերպարի նախատիպը հենց հեղինակն է, որն աշխատել է Ա. Պուշկինի «Միխայլովսկոյե» արգելոց-թանգարանում 1976-1977 թվականներին։ Ընդ որում, ի տարբերություն գրողի բազմաթիվ այլ վիպակների ու շարքերի, կերպարին տրվել է հորինված ազգանուն։ Որպես մեկ այլ հավանական նախատիպ համարել են Իոսիֆ Բրոդսկուն, որը փորձել է աշխատանքի տեղավորվել «Միխայլովսկոյեում» որպես գրադարանավար։

«Արգելոց»-ի առաջին տարբերակը Դովլաթովը գրել է 1977-1978 թվականներին Լենինգրադում։ Վերջնական տարբերակն ավարտվել է 1983 թվականին Նյու Յորքում։ Առաջին անգամ այն հրատարակվել է «Էրմիտաժ» հրատարակչության կողմից Էնն Արբոր քաղաքում (Միչիգան նահանգում, ԱՄՆ) նույն 1983 թվականին։

2016 թվականի սեպտեմբերի 30-ին Հելսինկիում ներկայացվել է վիպակի ֆիններեն թարգմանությունը՝ «Ulkomuseo», որը կատարել է Պաուլի Տապիոն, և որը հրատարակվել է «Idiootti» հրատարակչության կողմից։

Մեջբերում

  • Ես թերթում էի Ալեքսեյ Վուլֆի «Օրագրերը»։ Պուշկինի մասին խոսվել է բարեկամաբար, երբեմն ներողամտորեն։ Ահա այն, տեսողության համար վնասակար մտերմությունը։ Բոլորին պարզ է, որ հանճարները պետք է ծանոթներ ունենան։ Բայց ով կհավատա, որ իր ծանոթը հանճար է։

Բեմադրություններ

Որպես դիպլոմային ներկայացումներ «Արգելոց» վիպակը բազմիցս բեմադրվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտում 2010 թվականին, 2014-2015 թվականներին (ռեժ.՝ Ռոման Դրոբոտ) և 2016-2017 թվականներին (ռեժ.՝ Ռոդիոն Օվչիննիկով)։

Էկրանավորում

  • 2018 – «Արգելոց», ռեժիսոր Աննա Մատիսոնի ռուսական գեղարվեստական ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է Սերգեյ Բեզռուկովը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Արգելոց | Սերգեյ Դովլաթով”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...