1547 թվականին Լոնդոնում Թոմ Քենթին՝ հոր կողմից ծեծի ենթարկվող աղքատ տղան, ընկնում է թագավորական պալատ և հագուստներով փոխվում է իրեն զարմանալիորեն նման Էդուարդ 6-րդ արքայազնի հետ: Պալատից դուրս գալով՝ վերջինս իմանում է անգլիական հասարակության ստորին խավի իրավազրկության մասին: Նա տեսնում է կանանաց խիստ մահապատիժները, ընկնում է բանտ և ավազակների կողմից զվարճալի թագադրության է ենթարկվում: Էդուարդ 6-րդը երդվում է, որ թագավոր դառնալով՝ կփոխի ամեն ինչ և իր ենթականերին գթասրտորեն և արդար կկառավարի:
Մինչդեռ պալատում մնացած Թոմը փորձում է յուրացնել արքայական նիստ ու կացը: Նրա էթիկայի կանոններին չտիրապետելը բացատրում են նրանով, որ վերջինիս մոտ հիշողության կորուստ է եղել: Երբ Թոմը պետք է ժառանգեր գահը Հենրիխի 8-րդի մահից հետո, պալատում հայտնվում է Էդուրադ 6-րդը և որպես գահը ժառանգելու իրավահաջորդ լինելու ապացույց՝ ցույց է տալիս թագավորական կորսված Մեծ գրության տեղը: Նա թագավոր է դառնում, իսկ Թոմը պաշտոն է ստանում նրա արքունիքում:

«Արքայազնը և աղքատը» Մարկ Տվենի առաջին և ամենահայտնի պատմական վեպն է: Հեղինակն այն գրել է Կոննեկտիկուտի իր տանը, առաջին անգամ հրատարակվել է 1881 թվականին, Կանադայում: Վեպում հեգնանքով են նկարագրված անգլիական պետականության և 16-րդ դարի դատական համակարգի անկատարությունները և թերությունները:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Արքայազնն ու աղքատը | Մարկ Տվեն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են