2,500 ֏
Հեղինակ | Գայանե Աղաբալյան |
---|---|
Նկարազարդող | Լուսինե Սահակյան |
Հրատարակչություն | Էջ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 13 |
Ֆորմատ | 150x150 մմ |
ISBN | 978-9939-9244-6-5 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 185 գ |
«Արևոտ խոհարարը» պատկերազարդ գիրք է։ Այն պատմում է Հովհաննես անունով մի տղայի մասին, ով տարբերվում է մյուս երեխաներից իր տեսքով և ապրելակերպով: Նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված այս գեղեցիկ գիրքը երեխաներին սովորեցնում է, որ բոլորն են արժանի հարգալից և բարի վերաբերմունքի: Երեխաների համար հասկանալի լեզվով գրված այս գիրքը սովորեցնում է, որ արտաքինի կամ կարողությունների տարբերությունները երբեք չպետք է պատճառ հանդիսանան մարդկանց հետ այլ կերպ վարվելու համար: Գրքի հերոսը դժվար փորձությունների է բախվում. ենթարկվում է բռնության և ուրիշներից տարբերվելու պատճառով ծաղրանքի առարկա դառնում: Սակայն իր ընտանիքի օգնությամբ նա գտնում է նոր ընկերներ, սովորում նոր հմտություններ, աշխատանք գտնում և գնում առաջ` իրականացնելու խոհարար դառնալու իր երազանքը:
Հովհաննեսը ապրում է Գյումրիում և աշխատում «Արեգակ» փուռ–սրճարանում։
Reviews
There are no reviews yet.