Ջոն Գրինի այս ստեղծագործությունը բազմաթիվ մրցանակների արժանացած դեբյուտ է, որը հիանալիորեն նկարագրում է այն սքանչելի ու ցավոտ երջանկությունը, որ բխում է կյանքից ու սիրուց: Այս սուր, զավեշտալի ու սրտաճմլիկ վեպը հավերժ կմնա ձեզ հետ:

Տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին խոսքերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ հնչեցրած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո՝ անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան մասին մտորումներում։

Ջոն Գրինը բազմաթիվ, այդ թվում՝ «Printz Medal», «Printz Honor» և «Edgar Award» մրցանակների դափնեկիր է, աշխարհի ամենավաճառվող հեղինակներից մեկը՝ հայտնի իր «Ալյասկայի որոնումներում», «Բազմաթիվ Քեթրիններ», «Թղթե քաղաքներ», «Ուիլ Գրեյսոն, Ուիլ Գրեյսոն» (Դևիդ Լևիտանի հետ համատեղ) և «Աստղերն են մեղավոր» գրքերով։ Նա երկու անգամ հայտնվել է «LA Times Book Prize»-ի եզրափակչում, ինչպես նաև «TIME» ամսագրի կողմից ճանաչվել աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ալյասկայի որոնումներում | Ջոն Գրին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են