Ամերիկացի հանրահայտ դերասանը, կինոռեժիսորը, պրոդյուսերն ու սցենարիստը նաեւ լավ գրող է։ Թոմ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթացող հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության ասպարեզում։

Ժողովածուն մարդկային հոգեբանության մասին է։ Դրանում ամփոփված բոլոր 17 պատմվածքներում, որոնք առանձնանում են մարդկային հոգու խորքերը տեսնելու ունակությամբ, ուրույն ոճով ու ասելիքով, դուք չեք գտնի կինոյին կամ կինոաշխարհին առնչվող ոչ մի տող։ Այնպես որ, «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի ենթատեքստում պետք չէ փնտրել ռեժիսորի կամ դերասանի. հեղինակն ուղղակի գեղարվեստական արձակ է գրել՝ ներդնելով իրերի ու երեւույթների ներքին շերտերն ուսումնասիրած գիտակ մարդու զգացողությունները, փորձառությունն  ու ապրումները։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Այն, ինչ զգում է իմ սիրտը | Թոմ Հենքս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են