2,990 ֏
Հեղինակ | Ալբեր Կամյու |
---|---|
Թարգմանություն | Շուշանիկ Թամրազյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2019 |
Էջեր | 192 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-364-4 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 221 գ |
Պատմողի հետ հանդիպումը տեղի է ունենում Ամստերդամի բարում: Պատմողը նախկին փաստաբան է, որը մեծ պրակտիկա ուներ Փարիզում: Իր կյանքում տեղի ունեցած բեկումնային դեպքերից հետո տեղափոխվել է Հոլանդիա՝ փրկվելու համար հիշողություններից: Նա շփվող է և օգտագործում է բարը որպես տաճար: Նա անկեղծորեն պատմում է իր մասին, և մարդիկ փոխադարձաբար պատմում են նրան իրենց կյանքը, ասես խոստովանահորը: Փարիզում նա պաշտպանում էր այրիներին և ծնողազուրկներին: Վաստակում էր վիճելով և հաղթելով մարդկանց, որոնց արհամարհում էր: Նա պաշտպանում էր միայն արդար գործերը: Կաշառք չէր վերցնում, մեքենայությունների չէր դիմում, աղքատներին օգնում էր անվճար: Մի երեկո նա անցնում է Արվեստների կամրջով: Կանգ է առնում և նայում է գետին: Նրա մեջ աճում է սեփական ուժի գիտակցությունը: Հանկարծ ծիծաղ է լսում: Շրջվում է, սակայն ոչ ոքի չի տեսնում: Գալով տուն, նա տեսնում է հայելում իր ժպտացող դեմքը: Սակայն ժպիտը նրան կեղծ է թվում: Այդ պահից սկսած նրան թվում է, որ լսում է իր մեջ այդ ծիծաղը: Կլեմանսին սկսում է թվալ, որ իր մեջ ինչ-որ լար է փչացել: Որ նա ներքուստ պառակտվել է: Սկսում է իր մեջ կատակերգական դերասանի գծեր նկատել: Նրան օրեցօր ավելի ու ավելի է սկսում անհանգստացնել իր եսը: Նրան չեն հուզում կանայք, սակայն նա պատրաստ չէ բաց թողնել նրանց՝ կապ պահպանելով միաժամանակ մի քանիսի հետ և դժբախտ դարձնելով նրանց: Հետագայում նա հասկանում է, որ այդ շրջանում պահանջում էր մարդկանցից ամեն բան և փոխարենը ոչինչ չէր տալիս…
Գիշերային Ամստերդամի աղմկոտ գինետներից մեկում մի անծանոթ՝ բաժակը ձեռքին, անանուն զրուցակցին ներկայացնում է վերելքների ու վայրէջքների պատմությունը: Մտացածին երկխոսություն, որտեղ ընթերցողին է վիճակված գուշակել պատասխանները:
Ալբեր Կամյուի՝ 1956-ին գրված այս վիպակի առանցքում իրական անկման մի պատմություն է. գիշերային Փարիզի կամուրջներից մեկին կռթնած երիտասարդ մի անծանոթուհի, որին չի հաջողվում փրկել: Գլխավոր հերոսի հետագա կյանքը, ինչպես և իրականությունն իր շուրջ դառնում են անկման երկարող հետագիծ:
Reviews
There are no reviews yet.