Մասնագետների և հետաքրքրասեր հանրության գործը հեշտացնելու համար ես նպատակահարմար եմ համարել սույն հատորյակում ամփոփել հայ հին մատենագրության ամենաթանկարժեք կոթողներից մեկի`Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» վերաբերյալ 1980- ական թվականներին հրատարակած իմ հետևյալ հոդվածները.
1. «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի». դասախոսություն, դասավանդված Մայր Աթոռ
Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում 1982-1988 թթ., հրատարակված Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից «Լևոն Տեր- Պետրոսյան, Դասեր Հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993» գրքում, էջ 7-24:
2. «Սուրբ Գրիգորի Վարդապետության» արձագանքը (՞) խաչքարային արվեստի խորհրդապաշտության մեջ, «Էջմիածին» ամսագիր, 1984, N Դ, էջ 47-51:
3. «Գրիգոր Լուսավորչի Վարդապետության» ասորական աղբյուրները», «Բանբեր Մատենադարանի», 1986, N 15, էջ 95-109:
4. «Մաշտոցյան ավանդները և հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում», «Պատմա- բանասիրական հանդես», 1981, N 1, էջ 107-119:
5. «Ագաթանգեղոսի ասորական խմբագրությունը», Մաս Ա- Առաջաբան», «Էջմիածին» ամսագիր, 1987, N ԺԱ-ԺԲ, էջ 83-89:
6. «Ագաթանգեղոսի ասորական խմբագրությունը», Մաս Բ- Թարգմանություն», «Էջմիածին» ամսագիր, 1988, N Ե-Զ, էջ 45-54; 1989, N Դ- Զ, էջ 90-99:

Լևոն Տեր-Պետրոսյան

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ագաթանգեղագիտական պրպտումներ | Լևոն Տեր-Պետրոսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...