Կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում:
շուտով կհանդիպենք
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
«Բառախաղ 2»-ը հանրաճանաչ ինտելեկտուալ խաղի նոր և ընդլայնված տարբերակն է, որը ստեղծված է հայախոս ինտելեկտուալ հասարակության համար։ Այն պահպանում է դասական խաղի դինամիկան, բայց առաջարկում է ավելի մեծ բառապաշար և ավելի երկար խաղային կյանք։
Խաղի ընթացքում մասնակիցները պետք է 1 րոպեի ընթացքում հնարավորինս շատ բառեր բացատրեն իրենց թիմակցին՝ չօգտագործելով գուշակվելիք բառի անմիջապես ներքևում գրված արգելված բառերը։ Այս սահմանափակումը ստիպում է մտածել արագ, ստեղծագործաբար և գտնել լեզվական այլընտրանքներ։
300 խաղաքարտ, որոնք պարունակում են 3600 բառ
1 ավազի ժամացույց
խաղի կանոնների թերթիկ
Թիմակիցներին բացատրել հնարավորինս շատ բառեր՝ հավաքելով առավելագույն միավորներ սահմանված ժամանակի ընթացքում։
«Բառախաղ 2»-ը հիանալի միջոց է՝
բառապաշարը հարստացնելու,
արագ մտածողություն և լեզվական ճկունություն զարգացնելու,
միտքը մարզելու և արգելքներ հաղթահարելու,
առողջ մրցակցություն և թիմային համագործակցություն ձևավորելու համար։
Սա խաղ-մարտահրավեր է բոլորի համար՝
թե՛ գերազանցիկների, թե՛ ցանկացած այլ գնահատականներ ստացածների,
թե՛ նրանց, ովքեր վաղուց գնահատականներ չեն ստանում,
և նույնիսկ նրանց, ովքեր հենց իրենք են գնահատում ուրիշներին։
Որովհետև, ինչպես խաղն է ցույց տալիս, ինտելեկտը գնահատական չի հարցնում։
«Բառախաղ 2»-ը իդեալական է ընկերական հավաքների, ընտանեկան երեկոների, թիմային ժամանցի և կրթական միջավայրի համար։
Խորհուրդ տրվող տարիք՝ 10–110 տարեկան «ԲԻԳ պստիկների» համար
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.