Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչև կոմունիզմ։ 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները:

Պատկերազարդ գրքում Նորա Կրուգն իր յուրահատուկ ոճով նոր շունչ, գույն և ուժ է հաղորդել Սնայդերի պատմություններին՝ դրանք վերածելով տպավորիչ մտորումների: Անորոշության և անկայունության ժամանակաշրջանում, «Բռնակալության մասին» այս հրատարակությունը հորդորում է լինել ակտիվ, գիտակից անհատ ու հիմնավոր որոշումներ կայացնել։

Գիրքը Goodreads-ում

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Բռնապետության մասին | Թիմոթի Սնայդեր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...