Այս գիրքը «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» շարքի չորրորդ հատորն է, որի պատումները վերցվել են «Գոլեստան և մոլեստան» գրքից:

Գոլեստան ասելով նկատի ունենք պարսիկ գրող Սաադիի «Գոլեստան» գիրքը (1258թ.): «Գոլեստանն» ուներ նոր և աննախադեպ ոճ ու արտահայտչաձև: Այն իր բառուբանով ավելի ճոխ էր, իսկ իմաստով՝ առավել բազմաբովանդակ, քան մինչ այդ գրված բոլոր գործերը: Նրա չափածոն և արձակը անթերի էին ու հղկված, զանազան պատումները քաղցր էին ու հաճելի: Շուտով գիրքը ճանաչում գտավ ամենուր և դարձավ ամենքի կողմից պահանջված, գնահատելի և սիրելի, այդ իսկ պատճառով հենց Սաադիի ժամանակներից ի վեր Գոլեստանի արձակը և Սաադի գրելաոճը մեծ ընդունելություն գտան բոլորի կողմից:

Գիրքը վերնագրել ենք «Գոլեստան և մոլեստան», որպեսզի հստակեցվի, որ այս գրքի պատմվածքները միայն Գոլեստանից չեն վերցված: «Մոլեստան» ասելով նկատի չունենք միայն հենց այս գիրքը, այլ Գոլեստանի նմանությամբ գրված բոլոր ստեղծագործությունները, որոնք ի մի են բերվում և ներկայացվում այս անվան ներքո:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար. Գոլեստանի ու մոլեստանի հեքիաթներ. IV հատոր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են