Գուլիվերի ճանապարհորդությունները (անգլ.՝ Gulliver’s Travels, գրքի ամբողջական անվանումը՝ Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ), անգլիացի գրող Ջոնաթան Սվիֆթի սատիրականֆանտաստիկ վեպն է, որում հեղինակը սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Առաջին անգամ հրատարակվել է 1726-1727 թվականներին Լոնդոնում։

«Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը հայերեն առաջին անգամ 1857 թվականին թարգմանել է Սարգիս Գասպարյանը՝ «Ճամբորդությունք Կյուլիվերի ի զանազան հեռակա ազգս աշխարհի ի Հովնաթան Սվիֆթա» վերնագրով։

Լեմյուել Գուլիվերը Նոտտինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի՝ Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք ու հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհություն է հայտնում արված կրճատումների ու թվականները սխալ գրելու վերաբերյալ։

Պատմություն

Ըստ Սվիֆթի նամակների՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» գիրքը գրելու միտքն առաջացել է դեռ 1720 թվականին։ Վեպի վրա աշխատել սկսել է 1721 թվականին։ 1723 թվականի հունվարին Սվիֆթը գրում է. «Ես լքեցի Ձիերի Երկիրն ու գտնվում են թռչող կղզում… իմ վերջին երկու ճանապարհորդությունները շուտով կավարտվեն»:

Գրքի վրա Սվիֆթն աշխատել է մինչ 1725 թվականը։ 1726 թվականին առաջին անգամ լույս են տեսնում «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքի առաջին երկու հատորները (առանց հիշատակելու հեղինակի իսկական անունը)։ Մյուս երկուսը հրատարակվել են հաջորդ տարի։ Գիրքը մեծ հաջողության է արժանանում։ Մի քանի ամսվա ընթացքում այն վերահրատարակվում է երեք անգամ։ «Գուլիվերի ճանապարհորդություները» շուտով թարգմանվում է գերմաներեն, հոլանդերեն, իտալերեն և այլ լեզուներով։

Հետաքրքիր փաստեր

«Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքում նկարագրվում են Մարսի երկու արբանյակներ, այնինչ դրանք աստղագետ Ասաֆ Հոլլի կողմից հայտնաբերվել են միայն 1877 թվականին, այսինքն՝ գիրքը գրելուց 150 տարի անց:

Չնայած նրան, որ Ճապոնիան իրական երկիր է, Գուլիվերի՝ այնտեղ գտնվելու մասին պատմությունը ճշմարտանման չէ. եվրոպացիները ոչ մի կերպ չէին կարող հայտնվել Ճապոնիայի կայսեր արքունիքի մոտ։ Եվրոպացիներից Ճապոնիա մտնել թույլ էր տրվում միայն հոլանդացիներին (Գուլիվերն իրեն ներկայացրել էր որպես հոլանդացի), և նրանք էլ իրավունք ունեին լինել միայն Նագասակի կղզում։ Բացի այդ՝ վերադարձի ճանապարհին Գուլիվերին ուղեկցում է ճապոնացի մի սպա, սակայն ճապոնացիներին մինչ XIX դարի կեսերն արգելված էր լքել երկիրը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Գուլիվերի ճանապարհորդությունները | Ջոնաթան Սվիֆտ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...