«Գրողը տանի» խաղի նպատակն է ճիշտ հարցադրումների միջոցով գուշակել թե որ գրքի հեղինակն ու որ ստեղծագործությունն է նշված տվյալ խաղաքարտի վրա:

Խաղը սկսում են ժամսլաքի ուղղությամբ: Խաղաքարտը տեսնում են բոլորը ՝ բացի տվյալ քաղաքարտը կրողից: Խաղացողն ունի մեկ րոպե ժամանակ գուշակելու համար, թե որ ստեղծագործությունն ու որ հեղինակն է նշված տվյալ խաղաքարտին, եթե խաղացողը կարողանում է գուշակել միայն ստեղծագործությունը, ապա նա ստանում է 1 միավոր, իսկ եթե կարողանում է գուշակել նաև հեղինակին ապա ստանում է 2 միավոր: Խաղացողներն իրավունք ունեն հարցերին պատասխանել միայն ԱՅՈ և ՈՉ տարբերակով, եթե տրված հարցին պատասխանում են ԱՅՈ, ապա խաղացողը իրավունք ունի ևս մեկ անգամ հարց տալ:
Օրինակ ՝
-ԵՍ ԱՆԳԼԻ՞ԱՑԻ ԳՐՈՂ ԵՄ
-ԱՅՈ
-ԵՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԺԱՆՐԻ ԳՐՈՂ ԵՄ ՞
-ԱՅՈ
Իսկ եթե տրված հարցին պատասխանում են ՈՉ, ապա հերթն անցնում է հաջորդ խաղացողին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Գրողը տանի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...