Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
Հեղինակ | Մարկուս Զուսակ |
---|---|
Հրատարակչություն | Դարակ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 704 |
Ֆորմատ | 130x190 մմ |
ISBN | 978-9939-885-28-5 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 21-րդ դարի կարևոր գրքերը, Խմբագրության ընտրությունը |
Զանգվածը | 445 գ |
«Գրքի գողը» ավստրալիացի գրող Մարկուս Զուսակի վեպն է՝ գրված 2006 թվականին։ Գտնվել է «Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառված գրքերի ցանկ»-ում ավելի քան 230 շաբաթ։ Համանուն ֆիլմը էկրանավորվել է 2013 թվականին Բրայան Պերսիվալի կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել 13-ամյա Սոֆի Նելիսը։
Դեպքերը զարգանում են նացիստական Գերմանիայում՝ սկսված 1939 թվականի հունվարից։ Վեպի իրադարձությունները պատմում է Մահը։ Վեպի գլխավոր հերոսուհին 9-ամյա Լիզել Մեմինգերն է։ Նա դժվար ճակատագիր է ունենում․ նրա հայր, ում անհայտ պատճառներով համարում էին կոմունիզմի հետ կապ ունեցող անձ, անհետ կորչում է, իսկ մայրը, չկարողանալով խնամել փոքրիկ դստերն ու որդուն, որոշում է երեխաներին հանձնել խնամակալներին։ Ճանապարհին մահանում է տղան, ում հուղարկավորում են գերեզմանատանը, որտեղ և Լիզելը գտնում է իր կյանքի առաջին գիրքը՝ «Հրահանգներ գերեզմանափորերին»…
Վեպը կառուցված է անսովոր կերպով․ վեպը պատմվում է Մահվան կողմից, ով ըստ հեղինակի տղամարդ է։ Մահն իրենից ներկայացնում է բավականին անորոշ կերպար, երբեմն վեպում նրա ներկայությունը կարևոր դեր է խաղում։ Մահը պատմում է իր ոչ այնքան հեշտ գործունեության մասին և հաճախ է տալիս իր սեփական մեկնաբանությունները վեպում կատարվող դեպքերի մասին։
Վեպը բաժանված է 10 մասերի, որոնք յուրաքանչյուրն ունեն իրենց անվանումը։ Ամփոփիչ տասներորդ մասը անվանված է նույն կերպ, ինչ հենց գիրքը՝ «Գրքի գողը»։
Reviews
There are no reviews yet.