«Գևորգ Մարզպետունի» պատմավեպի նյութը Հայոց պատմության X դարակեսի իրադարձություններն են: Մի ժամանակաշրջան, երբ հերոսականն ու դրամատիկն էր իշխում ամենուր, մի ժամանակաշրջան, որ հատկանշվեց նաև անհատականությունների ընդգծված ներկայությամբ, մի ժամանակաշրջան, երբ թռիչքներն ու անկումները, հերոսականությունն ու անձնական թուլությունները չափազանց զուգորդված էին: «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի գեղարվեստական ուժն ու արժեքը հենց այս երևույթների, և, ընդհանրապես, դարաշրջանի պատմական ու հոգեբանական ճշմարիտ ընկալման մեջ է:

Նախքան գիրքը գրելը Մուրացանը քրտնաջան ուսումնասիրել է վեպում ներկայացված ժամանակաշրջանին վերաբերող հիմնական պատմական աղբյուրները։ Հեղինակի նպատակն էր վեպը հնարավորինս հիմնել իրական պատմական փաստերի վրա։ Միաժամանակ Մուրացանը ցանկանում էր ընթերցողին փոխանցել «իր մտքերը, բարոյականությունը, համոզմունքները և կարծիքը»։ Արդյունքում Մուրացանին հաջողվում է ստեղծագործությունը դարձնել հայրենասիրական և հերոսական պատմական վեպ, որն իր մեջ ռոմանտիզմի մասնիկներ է պարունակում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Գևորգ Մարզպետունի | Մուրացան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...