Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
2,800 ֏
Առկա չէ
| Հեղինակ | Անտուան դը Սենտ-Էքզյուպերի |
|---|---|
| Թարգմանություն | Շուշանիկ Թամրազյան |
| Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2018 |
| Էջեր | 96 |
| Ֆորմատ | 150x210 մմ |
| ISBN | 978-9939-75-192-4 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 225 գ |
«Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից:
Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ:
Ռիվիերի նախատիպը «Աերոպոստալի» տնօրեն Դիդյե Դորան է, որ հայտնի էր իր անզիջում սկզբունքայնությամբ: Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին այն արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին: «Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին):
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.