Այս ժողովածուն` մասամբ փաստագրական, մասամբ երևակայական, հագեցած է արկածներով, որ ունենում է հեղինակը Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Արգենտինայում: Հեղինակը հետևում է Դանթեին Ֆլորենցիայում, Դիլան Թոմասին` Բեռլինում և փնտրում մի սպանված աշակերտուհու կողմից իրեն տրված բանաստեղծությունը:
Աշխարհը միաժամանակ սովորական է և արտառոց` լի ժամանակակից հասարակության աղմուկով, բայց և հարուստ վայրերով ու պահերով, որտեղ իշխում է լիակատար լռություն: Նույնիսկ երբ Մինհինիքը «վերադառնում է» իր հարազատ Ուելսը, այնտեղ ամեն ինչ նույնքան զարմանահրաշ է, որքան Բաբելոնը, որը կարող է լինել առասպել կամ սարսափազդու իրականություն:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Դեպի Բաբելոն և հետ | Ռոբերտ Մինհինիք”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են