7,300 ֏
Հեղինակ | Ֆրենք Հերբերթ |
---|---|
Թարգմանություն | Մարիա Սադոյան |
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Կոշտ (սուպեր շապիկ) |
Տարեթիվ | 2024 |
Էջեր | 632 |
Ֆորմատ | 170x245 |
ISBN | 978-9939-99-145-0 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը, BBC TOP-200, Բեսթսելլեր, Նոր գրքեր, Խմբագրության ընտրությունը |
Զանգվածը | 1020 գ |
20–րդ դարի թիվ մեկ գիտաֆանտաստիկ այս վեպը կարելի է նկարագրել որպես սոցիալ–քաղաքական, հոգեբանական դրամա, առակ, լեգենդ, որի հերոսները արքետիպեր են։ Վեպը բարու ու չարի պայքար չէ. այն տարբեր մշակույթների, ապրելակերպերի պայքար է: «Դյուն»–ը նաև վեպ է կրոնի, բնապահպանության, տեխնոլոգիայի, կապիտալիզմի և ապագաղութացման մասին: Այն պատմում է, թե ինչպես են ծնվում առաջնորդները, մեսիաները և հիշեցնում, որ հերոսները սխալներ են գործում… սխալներ, որոնք արդարացնում են նման առաջնորդներին ստրկաբար հետևող մարդիկ:
Վեպի իրադարձությունները ծավալվում են հեռավոր ապագայի գալակտիկայում՝ միջաստղային կայսրության տիրապետության տակ, որտեղ ավատատիրական գերդաստանները տիրում են ամբողջական մոլորակների։ «Ավազաբլուրը» պատմում է երիտասարդ ազնվական Փոլ Ատրեյդեսի մասին, ում ընտանիքը ստացել է Արրակիս մոլորակի ղեկավարումը։ Արրակիսի անապատներում յուրահատուկ «համեմունք» են գտնում, որն անհրաժեշտ է տիեզերական թռիչքների համար։ Ռազմական հեղաշրջումից հետո Փոլը ստիպված թաքնվում է անապատի բնակիչների՝ ֆրեմենների մոտ, և արկղզեխումբքում նրանց մղում սուրբ պատերազմի՝ ընդդեմ կայսրության:
Reviews
There are no reviews yet.