Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
2,500 ֏
Առկա չէ
| Հեղինակ | Դերենիկ Դեմիրճյան |
|---|---|
| Կազմող | Նվեր Վիրաբյան |
| Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
| Մատենաշար | Իմ գրադարանը |
| Կազմ | Փափուկ |
| Տարեթիվ | 2013 |
| Էջեր | 236 |
| Ֆորմատ | 145x200 մմ |
| ISBN | 978-9939-52-695-9 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 280 գ |
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վերհանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով նա կարողանում է ներկայացնել մարդկային փոխհարաբերությունները` լավ ու վատ դրսևորումներով, ինչպես նաև արտահայտում է իր հումանիստական սկզբունքները: Դեմիրճյանը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, սակայն ավելի ճանաչված է արձակ գործերով և դրամատուրգիայով:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.