3,490 ֏
Հեղինակ | Միլան Կունդերա |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Օտար գիր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2020 |
Էջեր | 212 |
Ֆորմատ | 110x165 մմ |
ISBN | 978-9939-76-501-3 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 238 գ |
«Դանդաղություն» վեպը վարակիչ մի ծիծաղի պատմություն է: Մինչ հեղինակի կինը նրան հիշեցնում է մոր երբեմնի հորդորը՝ վերջ տալ ամենի և ամենքի վրա ծիծաղելու վտանգավոր սովորությանը, Պատումը չի ընկրկում: Հյուսվելով XVIII դ. գրող Վիվան Դընոնի «Ոչ մի վաղվա օր» նորավեպի առանցքիշուրջ՝ վեպի ճյուղավորվող սյուժեն խայտաբղետ, զվարճալի իր ցատկերով ինքնատիպ մի խորհրդածություն է ժամանակակից աշխարհի շուրջ՝ իրեն բնորոշ մոռացության գլխապտույտ կրքով և ժամանակի՝ ավելի ու ավելի սրընթաց, մեքենայացվող ընկալումով: Վեպը քողազերծում է հասարակական պայքարի հարաշարժ թատերաբեմերը՝ իրենց մշակած կարծրատիպերով: Մինչ Արևմուտքն ու Արևելքն իրար են նայում փոխադարձ կարծրատիպերի թանձրշղարշի հետևից ու ոչինչ չեն տեսնում, սիրահարված Վենսանն ու Ժյուլին որոշում են սիրո տեսարան խաղալ՝ իրենց վիճակված միակ գիշերն ապրելու փոխարեն:
Reviews
There are no reviews yet.