«Երիտասարդ Վերթերի տառապանքները» գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի սենտիմենտալային էպիսթոլարական վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1774 թվականին։ Վեպում գերմանական իրականության պատկերի ֆոնին արտացոլվում են հերոսի՝ անձնական տառապանքները։

«Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը դարձավ Գյոթեի երկրորդ գրական հաջողությունը «Գյոց ֆոն Բերլիխինգեն» դրամայից հետո։ Ինչպես դրաման, այնպես էլ նամակավեպը դասվում է «գրոհ և փոթորիկ» ուղղությանը։

Երիտասարդ Վերթերի տառապանքները» որոշ չափով կրում են ինքնակենսագրական բնույթ, այնտեղ Գյոթեն նկարագրել է իր պլատոնական սերը Շարլոտ Բուֆֆի նկատմամբ։ Գյոթեն նրա հետ ծանոթացել է 1772 թվականին, Վեցլարի կայսերական կամերալ դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ։ Սիրային պատմության ողբերգական վերջաբանի մոտիվը՝ Վերթերի ինքնասպանությունը, Գյոթեին ազդել է Կառլ Վիլհելմ Իերուզելեմի մահը, ով տառապում էր ամուսնացած կնոջ հանդեպ սիրուց։

Լոտտեի գրական կերպարը իր ծննդով պարտական է այդ ժամանակի Գյոթեի իր մյուս ընկերոջը՝ Մաքսիմիլիան ֆոն Լարոշին։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երիտասարդ Վերթերի տառապանքները | Յոհան Վոլֆգանգ Գյոթե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են