+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
2,400 ֏
| Տարիք | 3+ |
|---|---|
| Արտադրող | #XAXALOVE |
| Նյութ | Փայտ |
| Լեզու | Հայերեն |
| Չափեր | 185x185x20 |
| Զանգվածը | 335 գ |
«Երևակայիր» զարգացնող խաղը ստեղծագործական և մտածողություն խթանող փայտե խաղ է, որը նախատեսված է 3–6 տարեկան երեխաների համար։ Մեծահասակի ցուցումներով և հսկողությամբ խաղին կարող են միանալ նաև 2 տարեկանից փոքրիկները։ Խաղի միջոցով երեխաները սովորում են երկրաչափական պատկերներ, գույներ, համադրություններ և զարգացնում են երևակայությունը՝ խաղալով և փորձարկելով։
Խաղի ընթացքում փայտե մասնիկները հավաքվում են կաղապարի մեջ՝ ամբողջացնելով երկրաչափական պատկերները կամ ստեղծելով տարատեսակ պատկերներ ու նախշեր՝ ըստ գրքույկում ներկայացված 64 նմուշների։ Բացի դասական տարբերակից, խաղն առաջարկում է բազմաթիվ այլընտրանքային ձևեր, որոնք դարձնում են այն բազմաֆունկցիոնալ և երկարաժամկետ հետաքրքիր։
«Երևակայիր» խաղը նպաստում է մանր մոտորիկայի, հիշողության, ուշադրության, հնարամտության, տրամաբանական և պատկերավոր մտածողության զարգացմանը։ Այն խթանում է նաև շոշափելիքը, օգնում է տարբերել գույներն ու ձևերը, ձևավորում է համբերատարություն և կենտրոնացում։ Համատեղ խաղի ընթացքում ամրապնդվում է նաև ծնող–երեխա համագործակցությունը։
Խաղը կարելի է խաղալ միայնակ կամ երկուսով՝
նախ ազատ ստեղծագործելով առանձին մասնիկներից,
այնուհետև հավաքելով գրքույկի պատկերները,
հիշողության և արագության վարժություններով,
շոշափելիքի միջոցով պատկերները կռահելով,
կամ պատկերները հավաքելով ոչ սովորական՝ հակառակ կամ գլխիվայր դիրքով։
«Երևակայիր» խաղը ոչ միայն զվարճալի է, այլև արդյունավետ զարգացնող գործիք, որը միավորում է ուսուցումը, խաղը և ստեղծագործական ազատությունը։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.